Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
![]() 465 Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 10:36 Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարնների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողը հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։ Գյուլերը իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։ |

Մահացել է Նատալյա Կլիմովան
15713:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
609Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
66724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
44524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
41624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
42623.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
58521.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
97716.02.2026, 22:24
