Զավեն Խաչիկյանը կներկայացնի իր «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։ Այն տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը։
Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները՝ դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։ Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Նշենք նաև, որ երևանյան ցուցահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:
«Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը և Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54