Ալիևը հորդորել է Վարդենիսը վերանվանել Բասարգեչար
![]() 2343 Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 17:06 «Ճանապարհը, որի վրա մենք կանգնած ենք, հայերի կառուցած Բասարգեչար (Վարդենիս)-Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհն է: Նրանք, բացի Լաչինի միջանցքից, երկրորդ ճանապարհը կառուցեցին՝ Հայաստանը Ղարաբաղին կապելու համար, որ հեշտացնեն մուտքն ու ելքը՝ բնակեցնելով Քելբաջարը և այլ տարածքներ»,- այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քարվաճառ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ ճանապարհը տանում է անմիջապես Բասարգեչարի շրջան։ Սա Գեյչան է՝ ադրբեջանական հին հող: 1930 թվականին Հայաստանի տարածքում ստեղծվեց Բասարգեչարի շրջանը, որի բնակիչների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ էին: Այդ թվում ՝ Զոդ (Սոթք) գյուղի բնակիչները նույնպես ադրբեջանցիներ էին։ Նրանք արտաքսվել են։ Միայն 1969թ. հունիսին Հայաստանը Բասարգեչարի շրջանը վերանվանեց և կոչեց Վարդենիս։ Ես խնդրում եմ, ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում պետք է օգտագործվի ոչ թե Վարդենիսը, այլ վերականգնվի Բասարգեչար անվանումը»,- ասել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
