Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ
![]() 871 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 13:36 Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
