Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Չավուշօղլուն՝ թալիբների հետ Թուրքիայի կապերի մասին

Չավուշօղլուն՝ թալիբների հետ Թուրքիայի կապերի մասին
871
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 14:42

Թուրքիան Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ համագործակցության մեջ է գտնվում տարբեր ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Անկարան համագործակցում է թալիբների հետ՝ լինի դա Քաբուլի, թե Դոհայի միջոցով: Այդ կապերը շատ անհրաժեշտ են»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ «Թալիբան» շարժման քաղաքական թևի ներկայացուցիչները հրավեր են ստացել այցելելու Թուրքիա՝ մինչև Քաբուլի գրավումը:

Թուրք նախարարը հնարավոր է համարել նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվող նոր կառավարության ճանաչումը: