Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին բանակցությունները կանցկացնի Պուտինի հետ
![]() 826 Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 10:30 Անգելա Մերկելը՝ որպես Գերմանիայի կանցլեր, այսօր վերջին անգամ կայցելի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հաշվարկով, սա Մերկելի՝ այդ պաշտոնում 20-րդ այցն է Ռուսաստանի Դաշնություն: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգի խոսքով՝ առաջնորդները կքննարկեն Աֆղանստանում, Ուկրաինայում և Բելառուսում տիրող իրավիճակը, հաղորդում է Лента-ն: Նշվում է, որ ՌԴ նախագահը մտադիր է քննարկել նաև Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերությունների զարգացման հարցը: Գերմանական DW գործակալությունն էլ իր հերթին անդրադառնում է «Հյուսիսային հոսք 2»-ի թեմային և գրում՝ չնայած այն փաստին, որ գազատարը գրեթե պատրաստ է, Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը բանակցությունների ժամանակ դրան մեծ ուշադրություն չեն դարձնի: Գազատարի շահագործման ժամկետները երկարացվում են, ինչի հետևանքով գազի գները եվրոպական շուկայում աճել են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
