«Ասացին՝ Քոչարյանի համար քարոզ ես արել». Իջևանի դենդրոպարկի տնօրենին ազատել են պաշտոնից
![]() 856 Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 15:48 Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրենը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պաշտոնից ազատել են Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար։ Մեխակ Սայադյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընտանիքի բարեկամն է և որ ինքը Փաշինյանի հոր հետ խնջույքների է մասնակցել: Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարար դառնալուց հետո, Ռոմանոս Պետրոսյանը պահանջել է հրաժարական տալ, չի համաձայնել։ Տեսաուղերձում Սայադյանը նաև նշում է, որ իրեն մեղադրում են Ռ․ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար. «Ասացին՝ դու Քոչարյանի համար քարոզ ես արել։ Ոչ մեկի համար էլ քարոզ չեմ արել․ բոլորով հետաքրքրվել եմ։ Դա իմ իրավունքն ա»,- ասել է նա։ Մ․ Սայադյանը փորձել է հանդիպել Ռոմանոս Պետրոսյանին, սակայն վերջինը չի ընդունել։ Միջնորդելու համար դիմել է Իջևանից ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին, սակայն Պետրոսյանը դարձյալ չի ընդունել նրան։ Օգոստոսի 17-ին Մ․ Սայադյանին հրավիրել են «Արգելոցապարկային համալիր», հայտնել, որ ազատված է դենդրոպարկի տնօրենի պաշտոնից։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
