ԵՄ-ը չի ճանաչում «Թալիբան» շարժումը

Եվրոմիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ, հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը: Նա Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար:
«Մենք բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն ամենից առաջ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով»,- Reuters-ի փոխանցմամբ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրոհանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը: «ԵՄ-ը շարունակում է օպերատիվ շփումները «Թալիբան»-ի հետ, դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար: Սակայն քաղաքական բանացությունների կամ էլ ճանաչման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:

Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
4322:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
9822:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
5622:00
«Ի՞նչ բան ա՝ միշտ մեղավորներ փնտրել. լրագրողներդ էլ եք մեղավոր». Վիլեն Գաբրիելյանը զայրացավ
5421:42
«Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Հրանտ Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ մի բան կարող են անել». Վիլեն Գաբրիելյան
7121:24
Արսեն Ոսկանյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ
7221:12
«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
6421:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
7120:54