«Երբ երկիրը կանգնած է սպառնալիքների առջև, ո՞նց եք նման հայտարարություն անում». Լարիսա Ալավերդյան
![]() 802 Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 13:18 «Հովսեփ Խուրշուդյանը հանկարծակի կոչ է անում դիմենք ԱՄՆ դեսպանատանը, որ օգնի մի քանի հազար աֆղանցիներ բերենք որպես փախստական: Անգամ անծայրածիր Ռուսաստանը, Ավստրիան, Կանադան զերծ են մնում դրանից, որովհետև արդեն տեսել են 2015 թվականի ալիքը, երբ փախստականների անվան ներքո ներխուժում է միջազգային տեռորիստական կազմակերպությունների, այսպես ասած, ցանց: Եվ հրավիրել, չտեսնել այդ վտանգը, ու համարել դա մարդասիրական քա՞յլ...»,- այսօրվա մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ աֆղանցի փախստականներ ընդունելու կոչը, ասաց նախկին պատգամավոր, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Էդ ո՞ր մի մտածողը չի հասկանում, որ փախստականների անվան ներքո Հայաստան է գալու հենց այն նույն թալիբանը... Իմ սիրտն էլ է ցավում իսկական փախստականների համար, բայց այդ իսկական փախստականները չէ, որ հասնելու են ապահով երկրներ»,- նկատեց բանախոսը՝ հավելելով. «Երբ քո երկիրը կանգնած է սպառնալիքների առջև, երբ քո բանակն անհասկանալի վիճակում է, երբ ժողովուրդը գտնվում է ծանր, հետցնցումային վիճակում, դուք ո՞նց եք նման հայտարարություններ անում»: Լ. Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունները պատահական չեն. «Սրանք պատահական քայլեր չեն և պատահական չի, որ չի արվում այն, ինչ պահանջված է, իսկ որպես ազգային օրակարգ ներմուծվում են ամբողջովին, ավելի քան տարօրինակ հարցեր»: Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
