Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել թալիբների դեմ

Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել թալիբների դեմ
653
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 15:48

Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կդառնա քննարկման թեմա՝ այսօր կայանալիք «Մեծ յոթնյակի» արտահերթ հանդիպման ժամանակ, փոխանցում է Euronews-ը: Լրատվամիջոցի տվյալներով, հանդիպման նախաձեռնողը Մեծ Բրիտանիան է՝ ի դեմս վարչապետ Բորիս Ջոնսոնի: Հանդիպման նպատակն է՝ համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նպաստելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետների երկարաձգմանը: Իրենց հերթին, թալիբները թշնամաբար են տրամադրված այդ հարցում՝ հայտարարելով, որ դա իր հետևանքը կունենա:

Նշվում է նաև, որ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդների հանդիպման կարևոր թեմաներից կարող է լինել թալիբների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: