Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ բացվել է իլյումինատորը

Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ բացվել է իլյումինատորը
782
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 00:06

Ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկին բացել է «Գիտություն» Միջազգային տիեզերական կայանի բազմաֆունկցիոնալ լաբորատոր մոդուլի իլյումինատորը: «Роскосмос»-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե տիեզերական կայանի նոր մոդուլից ինչ գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Երկիր մոլորակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս տիեզերագնաց Օլեգ Արտեմևը նշել էր, որ ռուսական նոր մոդուլում գտնվող իլյումինատորը կդառնա Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի բոլոր անդամների սիրած վայրը: Նրա խոսքերով, իլյումինատորի ապակին արված է այնպես, որ թույլ է տալիս լուսանկարել տեսախցիկով ցանկացած կետից: Հիշեցնենք, որ NASA-ի ղեկավար Բիլլ Նելսոնը կայանի գործարկմանը նվիրված կոնֆերենսի ժամանակ հայտարարել էր, որ միացումը ռուսական մոդուլին կնպաստի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացմանը:

Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ բացվել է իլյումինատորը