Նախկին սոցապնախարարների կուսակցությունը Փաշինյանի պրոյե՞կտն է. «Հրապարակ»
![]() 840 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 09:54 «Հրապարակ»-ը գրում է. «Նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի անդրանիկ համաժողովը տեղի ունեցավ անցած շաբաթ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է։ Կուսակցության ֆինանսական հովանավորներն են սփյուռքահայ գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների հենց հաջորդ օրվանից պատրաստվում է հաջորդ արտահերթին, քանի որ տեսնում է, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, և ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել և նոր ընտրությունների տանել, ուստի պետք է այսօրվանից պատրաստվել՝ դասեր քաղելով անցած ընտրություններից, մասնավորապես, հաշվի առնելով, որ «դուստր կուսակցություններից» որևէ մեկը չարդարացրեց իր սպասելիքները և չմտավ ԱԺ։ Նոր պրոյեկտ հիմնելու անհրաժեշտությունը սրանով է բացատրվում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
