Իսրայելի վարչապետը ցանկանում է Իրանի դեմ մերձարևելյալ կոալիցիա ստեղծել
![]() 742 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 17:12 Իսրայելը մտադիր է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ այս երկրները ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը՝ The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վաղը՝ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանը, նա կներկայացնի այս հարցում ռազմավարական իր տեսլականը: Ինչպես նշում է պարբերականը, Բեննեթն այլ մանրամասներ չի հայտնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թել –Ավիվում նա ընդունել էր ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսին: Վերջիններս քննարկել էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի հարցին: Քննարկվել էր նաև հետախուզության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
