Էրդողանը «մարդկությանը փրկելու» կոչով դիմել է մուսուլմաններին
![]() 763 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 16:12 Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմել է մուսուլմաններին՝ մարդկության խաղաղության և անվտանգության ապահովման գործը ստանձնելու կոչով, գրում է Անադոլու գործակալությունը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի միջոցով՝ դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի 4 -րդ գլխավոր վեհաժողովի մասնակիցներին: «Եկել է ժամանակը, երբ մուսուլմանները պետք է ստանձնեն ոչ միայն սեփական, այլ «ամբողջ մարդկության» խաղաղությանն ու ապահովմանն ուղղված պարտավորությունները»,- ասվում է ուղերձի մեջ: Նրա խոսքերով, մարդկությունն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը. լայն աշխարհագրության սահմաններում՝ Սիրիայից մինչև Աֆղանստան, կոնֆլիկտների, արտագաղթի և աղքատության հետ բախված մուսուլմանները, ստիպված են լինում պայքարել նաև իսլամաֆոբիայի դեմ: Էրդողանը կոչ է արել նաև զիջումների չգնալ՝ ահաբեկչության դեմ պայքարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
