Կրեմլը հայտնել է Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների մասին
![]() 733 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 16:42 Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գործընկերային են, սակայն դա չի նշանակում, որ դիրքորոշումների հարցում երկու երկրների միջև չկան տարաձայնություններ: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է РБК-ն: «Էական անհամաձայնությունների շարքին է դասվում հենց Ղրիմի թեման: Մենք չենք հանդուրժի մեր թուրք գործընկերների կողմից նման վերաբերմունք: Այն համարում ենք սխալ»,- նշել է ՌԴ նախագահի մամլո-խոսնակը: Վերջինս շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի համբերատար բացատրել իր թուրք գործընկերներին՝ «ռուսական այս տարածաշրջանի հետ կապված իրական վիճակը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ օգոստոսի 23-ին տեղի ունեցած «Ղրիմի հարթակ» գագաթաժողովի շրջանակներում, հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Սրան ի պատասխան, Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովն «անշնորհակալ» էր որակել Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
