Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այսօրվա ՔՊ-ական պատգամավոր ջահելներին դալաններում որ բռնեն, ի՞նչ է լինելու». Հոխիկյան

«Այսօրվա ՔՊ-ական պատգամավոր ջահելներին դալաններում որ բռնեն, ի՞նչ է լինելու». Հոխիկյան
537
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 17:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը, շրջապատված թիկնապահներով, ԱԺ-ում նստած դիտում է, թե իր պատգամավորներից ով է ավելի «դուխով»։ ՔՊ-ի պատգամավոր տղաներն էլ, ոգևորված իրենց շեֆի ներկայությունից, աքլորանում են՝ հարձակվելով ընդդիմադիր պատգամավորների վրա։
Ամբողջ կյանքում որևէ ոլորտում չկայացած մարդիկ փորձում են կայանալ ձեռնամարտում՝ թաքնվելով անվտանգության աշխատողների հետևում և աչքի պոչով նայելով, թե արդյոք շեֆը տեսա՞վ իրենց «հերոսությունը»։
Ընդդիմությունն, իհարկե, իր մեղքի բաժինն ունի խորհրդարանական բախումներում, բայց ընդդիմությունը հենց նրա համար է, որ ընդդիմանա իշխանությանը և ցույց տա իշխանության սխալները՝ այդ թվում սուր ձևակերպումներով։ Աշխարհում այդպես է։ Իշխանության մանկլավիկներն էլ, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ, այնպես էլ հիմա, չեն հասկացել քաղաքական տեսության այս պարզ կանոնը։
Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ, երբ Շմայսները կամ մյուս մականունավորները ՀՀԿ-ի թողտվությամբ, իրենց ամենաթողության աստված էին կարգել խորհրդարանում, լուսահոգի Վահան Հովհաննիսյանն ասաց՝ շուտով նրանց դալաններում ռեժիմով են ծեծելու։
Հիմա ես պատկերացնում եմ, թե այսօրվա ՔՊ-ական պատգամավոր ջահելներին դալաններում որ բռնեն, ի՞նչ է լինելու»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան