Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը

Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս մասին «Twitter»-ի թուրքական տիրույթում ահազանգում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ հայկական ժառանգությունը ընդգրկվել է Բյուզանդիայի պատմության ցուցասրահում ու դրանց հայկական ծագման մասին ոչ մի խոսք չկա։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են, գրում է Ermenihaber-ը։
«Ամասիայի թանգարանի «Արևելյան Հռոմեական / Բյուզանդական կայսրություն» բաժինը լի է սխալներով։ Անփորձությունն, անտեղյակությունն, անտարբերությունն ու գիտակցաբար տեղեկությունները կոծկոլու միտումը խառնվել են իրար։ Ահա այս երկրում անցյալի հանդեպ անվերջ վախի ևս մեկ օրինակ․ Մարիամ Աստվածածնի այս արձանը, ըստ պնդման, պատկանում է Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակներին։
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում», - գրել է Բաշաք անունով օգտատերը։
Նա նաև տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ․ «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց վերաբերյալ գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ իմ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է», - նկատել է նա։
Amasya Müzesi Doğu Roma/Bizans bölümü hatalarla dolu. Cahillik, iş bilmezlik, umursamazlık ve kasti bilgi saklama iç içe geçmiş. Sergileme tercihleri sıkıntılı. Bu ülkedeki bitmeyen geçmiş korkusunun örneği olarak gösterilebilir. Bu Meryem Ana heykeli Doğu Roma dönemine aitmiş!?! pic.twitter.com/gUfMlVdptb
— Başak (@carnafauna) August 24, 2021
Doğu Roma başlığı altında 19. yüzyıla ait Amasya ve çevresinden getirilen heykel, ikona ve inciller sergileniyor. Nereden, nasıl geldiklerine dair izahat yok ya da belli belirsiz. İnciller Ermenice ama Ermenice olduklarına dair ziyaretçilere bilgi verilmiyor. pic.twitter.com/V1yIcK52lZ
— Başak (@carnafauna) August 24, 2021








Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54