ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ

ՀՀ Կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին որոշման մեջ։ Որոշման ընդունման նպատակն է ապահովել համընդհանուր ճանաչում ունեցող, արվեuտի զարգացման գործում մեծ և բացառիկ վաuտակի համար պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի տրամադրումը:
Համաձայն որոշման հիմնավորման՝ մշակույթի ոլորտում տասնամյակներ շարունակ կուտակվել են արվեստագետների սոցիալական վիճակին առնչվող լրջագույն խնդիրներ: Դրանց շարքում հատկապես խոցելի են ինքնազբաղ արվեստագետները և կենսաթոշակառու գործիչները, որոնք տասնամյակներ շարունակ առանց զգալի ֆինանսական եկամուտների և հաճախ զուրկ լինելով սոցիալական երաշխիքներից՝ անձնվիրաբար ծառայել են Հայաստանի մշակութային կյանքի պահպանման և զարգացման գործին:
Կոչումները, բացի սիմվոլիկ նշանակությունից, ունեն նաև ֆինանսական աջակցության նպատակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց: Ուստի, ՀՀ կառավարությունը կարևոր է համարում հատկացվող միջոցները 100000 ՀՀ դրամ սահմանելը՝ առավել ևս նկատի ունենալով նշված անձանց տարիքը և համավարակով պայմանավորված լրջագույն տնտեսական և սոցիալական խնդիրները:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54