«Հայաստանը քողարկված իրականացրեց սահմանազատման առաջին փուլը Սյունիքում»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեք ամրագրենք այս երկու օրերի որոշ առանցքային կետեր:
1․ Հայաստանը քողարկված իրականացրեց սահմանազատման առաջին փուլը Սյունիքում և, ըստ իշխանամետ պաշտոնյաների հայտարարությունների, Հայաստանի Սյունիքի մարզի մի մասը արդեն պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածք (խոսքը վերաբերում է Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից գրավված հատվածին): Այդ տարածքները ներկայացվեցին որպես ադրբեջանական՝ հիմնվելով ԽՍՀՄ քարտեզների վրա։
2․ Ադրբեջանը ցուցադրական գործողություն է իրականացրել՝ ցույց տալու Հայաստանի հարավային շրջանները երկրի մնացած տարածքներից կտրելու և հայ-իրանական լոգիստիկ կապը փակելու իր հնարավորությունները:
3․ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն նախապատրաստում են մեզ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի մեկնարկի, սակայն այն պայմանները, որոնց համաձայն Թուրքիան կհամաձայնվի բացել սահմանները Հայաստանի հետ, և որին համաձայնվել են Հայաստանի իշխանությունները, պահվում են խորը գաղտնիության մեջ:
4․ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը ռուս խաղաղապահների շուրջ՝ վերջիններիս հրահրելով և անընդհատ մեղադրելով ռուսներին Հայաստանի և Արցախի իշխանություններին նկատմամբ շատ «բարեհամբյուր» լինելու մեջ։ Զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել թե՛ ռուս խաղաղապահները չեն կարողանում ապահովել ադրբեջանական կողմի անվտանգությունը։
Օրինակ՝ ակտիվորեն տարածվում է Արցախի զինված ուժերի կրակոցներից Շուշիում ադրբեջանցի զինվորների ենթադրյալ մահվան մասին տեղեկատվությունը: Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում ռուսներին Արցախից ու Հայաստանի սահմանամերձ տարածքներից դուրս մղելու փորձերի համար:
5․ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ Ադրբեջանի վերահսկողությանը կփոխանցեն Հայաստանը հյուսիսից Վրաստանի հետ կապող միջպետական մայրուղու մի հատվածը։
Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ թուրք-ադրբեջանական զորքերը միաժամանակ որոշեն փակել երկրի հարավային (դեպի Իրան) և հյուսիսային (դեպի Վրաստան) ճանապարհները:
Պատկերացրի՞ք։
Մազերներդ դեռ չե՞ն սպիտակել:
6․ Մեր երկրի կառավարությունը «տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման» հովանու ներքո շարունակում է երկիրը տանել դեպի անխուսափելի մասնատում և ի վերջո ոչնչացում նվազագույնը որպես տարածաշրջանային քաղաքական միավոր:
Ահա և արդյունքները:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Եվ ինչպես միշտ՝ Ապագա կա՛ ... վայելե՛ք»։

«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
3722:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
4422:18
«Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5321:54
«Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների»․ Արա Պողոսյան
5321:36
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
6221:24
«Այս աղանդավորական միջոցառման ժամանակ պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա, անգլերեն պաստառներ են»․ Արմեն Այվազյան
6521:18
«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց
5320:54
«Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի ցանկում ներառել ևս մի քանիսը»․ Մեսրոպ Առաքելյան
6020:36