«Արդեն կարող եմ որոշ փակագծեր բացել». Արայիկ Մանուկյան

Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամիսներ շարունակ զսպեցի ինձ ու չխոսեցի այս նախագծի մասին: Այսօր, երբ ետևում են անհանգիստ, զգայուն, պատասխանատու օրեր, երբ քիչ, շատ քիչ մնաց, որ ավարտենք այն ու ներկայացնենք հանրությանը, արդեն կարող եմ որոշ փակագծեր բացել:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ»...
Հեռուստատեսային ժանրի, 5 րոպե տևողությամբ, 10 վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք մեր մշակույթի երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Ցավոք, մենք շատ բան չենք հասկացել հարյուրամյակներով, շատ բան չենք ըմբռնել, շատ բան չենք յուրացրել, թեպետ նրանք, այդ երևելի անհատները գրեթե մարգարեաբար են ասել իրենց ասելիքը՝ շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան:
Եվ սա ևս մեկ փորձ է՝ օգնելու մեզ, որ յուրացնենք, ըմբռնենք, հասկանանք ի վերջո՝ մեզ, որ անընդհատ չանենք դարձ ի շրջանս յուր:
Անչափ շնորհակալ եմ մեր փոքրիկ թիմին՝ ռեժիսոր ՍՈՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, համակարգչային մոնտաժող ու ձևավորող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, օպերատորներ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՄԵԼՈՅԱՆԻՆ, որոնք առանց շիշ նետելու ու առանց շիշ բռնելու, սիրով, հավատով, նվիրումով, իսկապես՝ մեծ նվիրումով իրականացրեցին այս նախագիծը:
Շնորհակալ եմ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը, «ԱրթԶ» կրթամշակութային ընկերությանը, որ առանց վարանելու գիտակցեցին այս կարևոր ձեռնարկի նշանակությունը և նեցուկ եղան:
Այս պահին հրապարակում եմ մեր նոր արտադրանքից 6-ի «սքրինները»: Առաջիկա 15 օրերի ընթացքում նրանց «կմիանան» նաև ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ և մենք կհայտարարենք մեծ պրեմիերայի մասին:
Իսկ պրեմիերայից հետո բոլոր 10 գործերը նվիրելու ենք բոլոր հեռուստաընկերություններին՝ վերգետնյաներին, ստորգետնյաներին, համացանցայիններին՝ բոլորին՝ երևանյաններից մինչև մարզայիններ:
Եթե կամենան, անշուշտ, եթե հարկ համարեն ցուցադրել իրենց եթերներում:
Առայժմ այսքանը...»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54