«Ունեինք վիրավորներ, վերջացել էր զինամթերքը, վերադասը ոչ մի օգնություն չի տրամադրել». փոխգնդապետ
![]() 1360 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 12:18 «Մեղադրանքերի հետ ես համաձայն չեմ, դրանք ինձ համար նույնիսկ ծիծաղելի են». անդրադառնալով իրեն առաջադրվող մեղադրանքներին, մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարեց Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում գերեվարված 62 շիրակցիների հրամանատար, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը: Մանրամասնելով տեղի ունեցածը, փոխգնդապետը պատմեց հետևյալը. «Դեկտեմբերի 9-ից սկսած՝ տվյալ տարածքում հակառակոդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ են կատարվել, որի մասին ես վերադաս հրամանատարությանը բջջային հեռախոսակապով, բայց մեծ դժվարությամբ տեղեկացրել եմ: Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ստացանք, որ մեր ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունենք վիրավորներ: Փորձել ենք տվյալ անձնակազմին տարածքից տարհանել, վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Այդ ամենն արվել է շատ ուշացումով, մեծ դժվարությամբ, քանի որ տեղանքը անանցանելի էր, բոլոր գործողությունները կատարվել են ոտքով»: Շարունակելով իրադարձությունների նկարագրումը՝ Ա. Ղազարյանը նշեց, որ այդ ամենից հետո, փորձել են ուժեղացնել մյուս մարտական դիրքը, որն իր աշխարհագրական դիրքով հանդիսացել է որպես մատակարարման կետ: Այդ դիրքը, ըստ հրամանատարի, մարտ վարելու համար անբարենպաստ էր: «Դեկտեմբերի 13-ին տվյալ հատվածի վրա տեղի ունեցավ բացահայտ հարձակում: Հարձակումից առաջ հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձեց բանակցություններ վարել, պահաջնեց հանձնվել, զենքերը հանձնել և տարածքը լքել: Իհարկե, ես այդ պահանջը հրաժարվել եմ կատարել և այդ մասին տեղեկացրել ենք վերադասին: Իրենք մեզ հրահանգել են հանգիստ մնալ՝ ասելով, որ հակառակորդը չի հարձակվելու ձեզ վրա, պայմանավորվածություն կամ բանակցություններ են վարվում: Հակառակորդը պահանջել է 20 րոպեում մարտական դիրքերը լքել, բայց մենք չենք կատարել; Չանցած 20 րոպե՝ բացահայտ հարձակում է տեղի ունեցել: Մինչ այդ, փորձել եմ ինքս հետախուզություն վարել՝ հակառակորդի տեղի, դիրքի, ստորաբաժանումների քանակի վերաբերյալ: Վերադասի կողմից այդպիսի ինֆորմացիա չի տրամադրվել, նաև՝ հակառակորդի գտնվելու վայրի, նրա տեղաբաշխման, սպառազինության, ուղղակի, զուտ՝ մարտական հերթապահություն իրականացնել և վերջ: Մեզ միջոցներ չեն հատկացվել, իսկ դեկտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման ժամանակ, երբ ունեինք երկու վիրավոր, վերջացել էր զինամթերքը և հնարավոր չէր տարածքը պահել, քանի որ 12-15 անգամ գերազանցող ուժեր էին, փորձել ենք կատարել մարտավարական հնարք՝ ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել և օգնություն խնդրել, որպեսի մեր դիրքը, գուղերը չհանձնենք. ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ»,- պատմեց նա: Հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր, փոխգնդապետը պատասախանեց, որ, թեև, մեղավորներ կան, բայց անուններ չի ցանկանում բարձրաձայնել: Հիշեցնենք՝ Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնցից են՝ հրաման չկատարել, զենգ գործադրելուց հրաժարվել, մարտական դիրքերը թողնել և այլն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
