Ստեղծվել է Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում, ղեկավարել է կրթական ու ստեղծագործական տարբեր հաստատություններ: 1964-1966 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը, 1966 թ․ ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թ․ եղել է տնօրենը: 1981-1986 թթ․ եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Նրա ամենահայտնի գործերից են «Հազարան բլբուլ» բալետային սյուիտը, «Ամբոխները խելագարված» պոետորիան, «Իմ Հայաստան» պոեմը՝ ձայնի և ժողովրդական գործիքների անսամբլի համար, «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան և բազմաթիվ այլ գործեր:
Անվանի կոմպոզիտորը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է՝ «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Տարիներ հետո», «Սիրո երգ», «Մայրս փոքրիկ» և բազմաթիվ այլ՝ ճանաչում գտած երգեր իրենց ուրույն տեղն ունեն երգիչ-կատարողների երգացանկերում:
Սիրված կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միության անդամ էր, 2001 թվականից անդամակցում էր Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիային, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն էր:
Վլադիլեն Բալյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, 2002 թ․ պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ 2010 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալով:
Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն: Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարևանությամբ):

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54