Պատգամավորները ՀՔԾ-ում անուններ են տվել. հարցաքննության մանրամասները. «Ժողովուրդ»
![]() 716 Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: «ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն: «Հայաստան» խմբակցության հարցաքննված պատգամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն և տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հարցաքննված պատգամավորներից եղել են անձինք, որոնք ՀՔԾ քննիչին կոնկրետ անուն են տվել: Մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին՝ այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ ևս տրվել են, և նշվել է, թե նրանք ինչ են արել: Ի դեպ, Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետևյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա և հարվածել են նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիևն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա: Նազարյանը նշել է, որ նրանց մեջ է եղել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է՝ հիշում է՝ Արսեն Թորոսյանը բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։ Նազարյանը պատմել է, որ երբ փորձել է օգնել Ղազինյանին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածել է ուղիղ աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը»: Մանրամանսերը՝ թերթի համարում: |

«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
7300:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
10200:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
82Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
140Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
178Երեկ, 21:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
164Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
223Երեկ, 20:54
«Որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին». Արփինե Հովհաննիսյան
171Երեկ, 20:36
