Ադրբեջանցիներն արգելապատնեշներ են դրել Գորիս-Կապան ճանապարհին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհը թեև ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, և մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթևեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթևեկության համար։
Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, ու սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթևեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել, առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5815:06
Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
6714:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
6914:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
9309:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
10209:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9508:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9608:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11102:06