Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։ Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։ Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը:

«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
2423:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
5122:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
14721:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
9320:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
8819:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
9718:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
9515:42