Իշխանությունները նպատակ ունեն Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցությունից. «Հրապարակ»
![]() 1012 Շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ կուղարկի համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Իսկ այդ կարգով «Քաղպայմանագրի» հաղթելու շանսերը մեծանում են, համայնքներում հեղինակություն վայելող համայնքապետերի հնարավորություները՝ փոքրանում։ Խոշորացման ծրագիր կա նաև Արարատի մարզում։ Մեր տեղեկություններով, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է պատրաստվում է Վեդիում քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ Վեդին մոտ 2 տասնյակ համայնք է միավորելու։ Մյուս խոշորացված համայնքն Արարատն է՝ հարակից գյուղերով, որտեղ էլ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն է ուզում առաջադրվել։ Ի դեպ, լուրեր կան նաև, որ շատ ավելի մեծ խոշորացում կարող է լինել, և Թևոնյանը կառաջադրվի այստեղ։ Այդ դեպքում, մեզ հասած տեղեկություններով, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը ևս խոստացել է առաջադրվել։ Նման խոշորացումն իրականում մի նպատակ ունի՝ Արարատի համայնքներն «Ավշարի» ազդեցությունից հանելը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
