«Սյունիքի Տորունիք գյուղի դպրոցը նման է փլատակների». ահազանգ

Լրագրող Նատալի Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգում են Սյունիքի մարզի Տորունիք գյուղի բնակիչները:
✅Տորունիքը մերձսահմանային գյուղ է, գտնվում է Սյունիքի մարզում.
✅Ըստ 2011-ի վիճակագրական տվյալների, գյուղում բնակվում է 138 բնակիչ:
✅Հիմա հարցս ձևակերպեմ այսպես. արդյոք ԿԳՄՍ նախարարը երբևիցե հրահանգե՞լ է տարածքային մարզպետին հետևել գյուղում դպրոցների կարգավիճակին:
✅Ինչպե՞ս կրթություն ստանա այդ գյուղի երեխան, երբ դպրոցը նման է փլատակների, ամպագորգոռ ներդրողներ բերելու ՀՀ՝ ստեղծված կառույցները քանդելու փոխարեն, միգուցե մտածեք սահմանամերձ և հետսահմանային գյուղերի դպրոցների և կրթության մասին, թե մեզ գրագետ հասարակություն պետք չէ՝ առավել ևս գյուղերում...
✅Ուրեմն Տորունիք գյուղի դպրոցում գոյություն չունի գրադարան, գոյություն չունի ջեռուցում, գոյություն չունի, տարրական պատուհան. ես չեմ հասկանում ինչո՞վ է զբաղված մարզպետը, թե Ձեզ հրահանգել են հայաթափել գյուղերը, ինչպե՞ս կարող է գյուղի բնակիչը մնալ այդ գյուղում, երբ իր երեխան չի կրթվում:
✅Եթե գրառումը արձագանք չստացավ և անհապաղ չլուծվեց գյուղի դպրոցի հարցը, մյուս շաբաթ գնալու եմ՝ ի լուր ողջ աշխարհի ցույց տամ, թե 21-րդ դարում ի՞նչ պայմաններում են կրթություն ստանում Տորոնիք գյուղի երեխաները:
✅Եվ վերջում, սովորույթի համաձայն, ոչ թե դա անելու եմ նրա համար, որ որևէ բարեգործ օգնի, այլ նրա համար, որ պարտավորված՝ կառավարությունն այս հարցին լուծում տա։ Բավական է սփյուռքից գումարներ ստանաք և ծախսեք անհասկանալի նպատակներով...
✅Խաբված Սփյուռքը մի օր կդադարեցնի, իր օգնությունը, իսկ գուցե՞ դուք այդ խնդիրն եք լուծում»:





Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
32020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
37920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
38520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
98117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
272016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
194615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116810.07.2026, 15:00