«Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:
Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։
Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվելու Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապված պրոցեսներից։
Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
8803:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
9702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
9801:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
10800:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12100:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
86Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
77Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
87Երեկ, 22:42