«Կճանաչի՞ արդյոք Թուրքիան «Թալիբան»-ին. եկեք հապճեպ որոշումներ չկայացնենք». Չավուշօղլու

Թուրքիան չի շտապի ճանաչել Աֆղանստանում «Թալիբանի» կառավարությունը, այն պետք է ներառի տարբեր քաղաքական ուժեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կճանաչի՞ արդյոք Թուրքիան «Թալիբանին»: Եկեք հապճեպ որոշումներ չկայացնենք: Պետք է ստեղծել կառավարություն, որը կարող է հաղթահարել ճգնաժամը, կանխել քաղաքացիական պատերազմը: Անհրաժեշտ է ներառական կառավարություն, որում մասնակցություն կունենան բոլոր քաղաքական ուժերն ու բնակչության հատվածները: Եվ որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի «Թալիբան»-ին, անհրաժեշտ է ապահովել նման կառավարության ստեղծումը», - ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ «Աֆղանստանի՝ աշխարհին ներկայացված կառավարության անդամների թվում միայն թալիբների ներկայացուցիչներն են»: «Մենք չենք պատրաստվում նրանց համար կառավարություն ձևավորել, բայց մեր գաղափարներն ուղիղ փոխանցում ենք թալիբներին», - հավելել է Չավուշօղլուն:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
8601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
8500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
94Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
242Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
105Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
101Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
101Երեկ, 16:12