Գրիգի «Հիսուսի կատուն»՝ HOTLIST մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում

1116
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 19:18
Արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում:
Գրողն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է, որ սկզբում 179 գրքից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը:
Գրիգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են, ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, գրքի թարգմանիչներ Վիեբկէ Զոլմանին և Անահիտ Ավագյանին՝ ընտիր թարգմանության և սրտացավ վերաբերմունքի համար:

Աղբյուրը` Գրիգ

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
135Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
271Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60412.09.2026, 23:54