«ԿԳՄՍՆ-ն տեղյակ է եղել, խախտում չենք արձանագրել»․ Արա Թարվերդյանի պարզաբանումը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի պարզաբանումը սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ։
Կազմակերպության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցիալական այլ հարթակներում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությանը։
Արա Թարվեդյանին զարմացրել է ԿԳՄՍՆ հայտարարությունը, թե տեղյակ չեն եղել։ Ըստ նրա՝ իրենք դիմել են և՛ բանավոր, և՛ գրավոր և ստացել են պատասխան։ Նա ներկայացրել է փաստաթղթեր և անընդունելի համարել իրենց հասցեագրված մեղադրանքները, թե կոպիտ խախտումներ են եղել։ Բացի այդ, 92 տուրիստական կազմակերպություններ, մարզպետարանները տեղյակ են եղել գրավոր։ Ըստ նրա՝ աղմուկն ուղղորդված է:
Արա Թարվեդյանը պնդեց, որ ինքը քավորը չէր և չէր կարող Երևանում նստած քավորություն անել, ամուսնացողները պարսկահայեր են։
Նա նաև հայտարարեց, որ հուլիսի 14-ին ինքն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, և այն բնավ կապ չունի Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
135Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
271Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60412.09.2026, 23:54