Փարիզում մեկնարկել է 2015-ի ահաբեկչության գործով «պատմական դատավարությունը»
![]() 977 Չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ., 23:30 Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի հետպատերազմյան ամբողջ պատմության մեջ ամենահրեշավոր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և իրականացման մեջ մեղադրվող անձանց գործով դատավարությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները: 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել էր 130, վիրավորվել՝ 400 մարդ: Լսումներին, որոնք լուսաբանելու են տասնյակ լրագրողներ, կմասնակցի մոտ 1800 քաղաքացիական անձ և ավելի քան 300 իրավաբան: Գործով որպես մեղադրյալ ներգրավված է 20 մարդ: Դատարան է ներկայանալու 11 կալանավորված անձ: Նրանց թվում է Սալահ Աբդեսլամը, ով, ըստ հետաքննության տվյալների, առանցքային դեր է խաղացել ահաբեկչությունների նախապատրաստման գործում: Տղամարդը ձերբակալվել էր 2016-ի մարտին՝ Բելգիայում և արտահանձնվել Ֆրանսիային: Հիշեցնենք, որ նույն օրը՝ համարյա միաժամանակ, գրանցվել էր մի քանի ահաբեկչական գործողություն՝ պայթյուն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային ընկերական հանդիպումը (ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը), ռեստորանի հաճախորների գնդակահարությունը և Բատակլան թատրոնում ներկաների գերեվարումը։ Հաղորդվում է, որ ահաբեկչությունների գործով դատավարությունը կտևի մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը: |
«Աշխարհագրությունը չես կարող փոխել». Թաթուլ Հակոբյան
1004:12«ՌԴ-ից կախվածությունը փոխարինվելու է Ադրբեջանից կախվածությամբ»․ Վահագն Ավագյան
8703:06«Ադրբեջանցիներն են գալու, ու արձանագրելու ենք, որ մեր երկրում «նոքյար» ենք»․ Էդուարդ Շարմազանով
12802:06«Ընտրություններին ընդառաջ տեղեկատվական դաշտը կլցվի թուրք-ադրբեջանական իբր խաղաղասիրական փիառով». Արմեն Աբովյան
14401:12«Բասկերը քաղաքը ողողել են Արցախի դրոշներով, ադրբեջանցիների իրականացրած էթնիկ զտման պաստառներով». Լևոն Ստեփանյան (տեսանյութ)
19301:06ԱՄՆ-ն վերացրել է Ուկրաինայի կողմից որոշ հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները
24300:24«Հերթը հասավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի շենքին». Արմեն Եղիազարյան
17200:06Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում
16900:00