ՀԱԿ-ը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին կուսակցության մասնակցության մասին.
«Սեպտեմբերի 8-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։ Վարչությունը կոչ է անում կուսակցության՝ Գորիս համայնքի բոլոր անդամներին և համակիրներին՝ աջակցել մեր թեկնածուներին և ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին»:

«Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով»․ Սևակ Խաչատրյան
2417:12
«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով
7816:48
«Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար»․ հարց՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին (տեսանյութ)
6016:00
Լավրովը կայցելի Ադրբեջան
12514:30
Եվրոհանձնաժողովը 2,86 միլիարդ եվրո է փոխանցել Կիևին՝ ռազմական կարիքների համար
13114:13
«Սպիտակ տունը կարող է աշխատանքից ազատել իր նոր մամուլի քարտուղարին՝ առաջին իսկ ճեպազրույցից հետո». ԶԼՄ-ներ
18714:07
«Երբ խոսքն ընդդիմության մասին է, ՔՊ-ականները դատավոր են, ադրբեջանցու դեպքում՝ փաստաբան»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7113:24
«Անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում»․ Ոսկան Սարգսյան
7412:42