Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա Երևանում և մարզերում
![]() 434 Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 01:06 Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի: Ներկայացման ցուցադրությունները Երևանում տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին՝ ժամը 19:00-ին, Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին՝ ժամը19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ սեպտեմբերի 27 և 28-ին՝ ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նշենք, որ բեմադրությունը կներկայացվի նաև «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում. սեպտեմբերի 29-ին՝ Տաշիրում, 30-ին՝ Ալավերդիում։ |

Մահացել է Նատալյա Կլիմովան
11313:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
581Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
65124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
43624.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
41224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
42223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
58121.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
97316.02.2026, 22:24
