Գլխավոր դատախազությունը պահանջել է ՀՀ-ին արտահանձնել ԵԱՀԿ-ում Հյս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
![]() 913 Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 14:30 Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերբիայի իրավապահները, Հայաստանի պահանջով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: «Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ, Միլենկովսկու գլխավորությամբ, մասնավոր ինքնաթիռով Հայաստանից դուրս են բերել երկրի նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափով գումարներ հափշտակելու մեջ»,- հայտնել էր Alsat-M հեռուստաալիքը: |

«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
400:48
«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
6400:30
««Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղի»-ն՝ նույնպես». Ստեփան Դանիելյան
74Երեկ, 23:54
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր». Prison Monitoring Group
94Երեկ, 23:36
«Այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
102Երեկ, 23:30
«Դուք դեռ պետք է իրավունք ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
141Երեկ, 23:24
«Թույլ տվեք որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը»․ Գայանե Մինասյան
115Երեկ, 23:18
«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է (տեսանյութ)
91Երեկ, 23:12
