«Մի փոքր «Դեյզիի» տեսահոլովակի նկարահանման վայրի մասին». «Նեմրա»

«Նեմրա» երաժշտական խումբը հաղորդագրություն է տարածել. «Մի փոքր «Դեյզիի» տեսահոլովակի նկարահանման վայրի մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեսահոլովակը նկարահանեցինք մեր սիրելի Գյումրիում, քանի որ մի քանի տարի առաջ Գյումրիի համերգներից մեկի ժամանակ Վանը բեմից խոստացավ, որ Դեյզին Գյումրիում կնկարենք:
Եվ շատ ուրախ ենք, որ գտանք այն վայրը, որը տեսահոլովակի համար պատկերացնում էինք ի սկզբանե: Տեսահոլովակը նկարահանվեց «Հայուհի» թանգարանում:
Շատ հետաքրքիր փաստ թանգարանի մասին. այս տարածքում, 1985 թվականին նկարահանվել են Հայաստանի պատմության ամենագեղեցիկ ֆիլմերից մեկի՝ «Մեր մանկության տանգոյի», որոշ տեսարաններ (Վարդուշի տան տեսարանները) , եթե ուշադիր դիտեք կտեսնեք նույն փողոցները, նույն կառքը, նույն դարպասները, սենյակները և բազմաթիվ այլ դետալներ...
Մեզ համար շատ տպավորիչ ու էմոցիոնալ էր, ֆիլմից 36 տարի անց մեր տեսահոլովակի նկարահանումներն իրականացնել այնտեղ և զգալ հայ մեծանուն դերասանների շունչը, իսկ ամբողջ ընթացքում մեր երգի հետ զուգահեռ մտքում երգում էինք Տիգրան Մանսուրյանի՝ «Մեր մանկության տանգոյի» հրաշք մեղեդին:
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Հայկ Դեմոյանին, որ թույլ տվեց նկարահանումներն իրականացնել այնտեղ, և շնորհակալ ենք թանգարանի աշխատակիցներ՝ Ժաննային և Աննային մեզ շատ օգնելու համար:
Անպայման այցելեք «Հայուhի» թանգարան և վայելեք այդ հրաշալի մթնոլորտը»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
135Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
271Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60412.09.2026, 23:54