Ճապոնիան ՌԴ-ից պահանջել է չխախտել իր երկրի օդային տարածքը

Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ճանապարհով բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, գրում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Ճապոնիայի պնդմամբ, ռուսական Ан-26 ինքնաթիռը խախտել էր Ճապոնիայի օդային տարածքը: Իշխանությունները պահանջել են զերծ մնալ նմանատիպ միջադեպերի կրկնությունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունօբու Կատօն: Նրա խոսքով, ռուսական ինքնաթիռը երկու անգամ խախտել է իրենց երկրի օդային տարածքը՝ հյուսիսային Հոկայդո կղզու մոտ, ինչից հետո օդ են բարձրացվել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության կործանիչները: Նա նաև նշել է, որ ճապոնական կողմը քննում է կատարվածն ու փորձում պարզել, թե ռուսական կողմն ի՞նչ նպատակով է խախտել իրենց տարածքը:

«Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել»․ Լիա Սարգսյան
1820:42
Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության բերման ենթարկված անդամները վկայի կարգավիճակում են. նրանց բաց են թողել ՀԿԿ-ից
2620:30
Հռոմում տեղի է ունեցել հակապատերազմական մեծ երթ (տեսանյութ)
7120:19
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիային՝ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ (լուսանկար)
5719:42
«ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով»․ ԿԸՀ
5419:30
«Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում»․ Րաֆֆի Ասլանյան
5619:18
««Վարչապետի գավաթ» են խաղարկում, իսկ դպրոցների մարզադահլիճները վատթար վիճակում են»․ Ոսկան Սարգսյան
6418:54
«Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը»․ Նժդեհ Իսկանդարյան
7518:06