Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում միջոցառումների շարք կանցկացվի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում, «Մուսա լեռ» հայրենակցական միության հետ համատեղ կիրականացնի միջոցառումների շարք։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյի ընթացքում կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ - 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։00-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Մուսա լեռան հերոսամարտը Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունն է թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը, տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։


ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
25300:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
177Երեկ, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
38810.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
36409.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
34409.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
58907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
55207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
88501.11.2026, 23:06