Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինձ պետք չի իրա ներողությունը». զոհվածի մայր

«Ինձ պետք չի իրա ներողությունը». զոհվածի մայր
268
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 15:00

Զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ սեպտեմբերի 21-ի միջոցառման: «Թող հարգեն մեր երեխաներին, մենք մեր սուգն ենք տանում ու չենք գնալու, կանգնենք Հրապարակում: Ոչ մեկ չի պայքարում այս ամենի համար, հայ ժողովուրդը հանգիստ ապրում է»,- ասել են հարազատները:

Դիտարկմանը՝ երեկ խորհրդարանում վարչապետը ներողություն էր խնդրել այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել է՝ «գունագեղ տոնակատարություն» ձևակերպմամբ, ծնողներից մեկը նշել է. «Ինձ պետք չի իրա ներողությունը, ներողություն խնդրեր էն ժամանակ, երբ երեխեքին տարավ սահմանի բերան ու կոտորեց, չհաշված՝ հին կառավարությանը: Ես բոլորին մեղավոր եմ համարում»:

Լրագրողի դիտարկմանը՝ կառավարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին հնչելու է դասական երաժշտություն. հրավառություն չի լինելու, ասել է. «Կողմ ենք, որ անկախությունը նշվի, բայց ոչ՝ գունագեղ, այլ նուրբ ու հանգիստ»:

Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց