Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
![]() 1222 Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 21:24 Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը: Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները և ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից: Զախարովայի խոսքով, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են և Բաքվին, և Երևանին: «Մենք ակնկալում ենք արագ արձագանք՝ հետագա կուրսը ձևավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը՝ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
