Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սուրեն Պապիկյանը հայտնել է, թե երբ ազատ կարձակվեն իրանցի վարորդները

Սուրեն Պապիկյանը հայտնել է, թե երբ ազատ կարձակվեն իրանցի վարորդները
279
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 21:42

«Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ռուս սահմանապահները բանակցություններ են վարում, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։

«Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց է Ս․ Պապիկյանը:

«Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,- հայտնել է նա:

Անդրադառնալով Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին, Պապիկյանն ասել է, որ դա Ադրբեջանի գործն է, որին Հայաստանը միջամտել չի կարող, քանի որ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։