Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչ անում եք՝ տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո»․ զոհված զինծառայողների հարազատները վաղվանից բողոքի ակցիաներ կիրկանացնեն

«Ինչ անում եք՝ տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո»․ զոհված զինծառայողների հարազատները վաղվանից բողոքի ակցիաներ կիրկանացնեն
280
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 22:42

«Եկեք հարգեք մեր կարծիքը, մեր զավակների հիշատակը և հանուն նրանց ամսի 21-ի համերգը չեղարկեք, մեր պահանջն է՝ ինչ անում եք, տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո, մինչև մեր երեխեքի մահվան մեկ տարին չլրանա, ոչ մի համերգ չպետք է լինի, դրանից հետո անում եք՝ արեք, բան չենք ասի»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում զոհված ծնողների մեծամասնությունը որոշել է վաղվանից՝ ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում և պահանջել կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը: