«Ժողովրդին շեղում են կապիտուլյացիոն հերթական պայմանագրի ստորագրումից». Հայկ Մամիջանյան
![]() 882 Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 11:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադառնալով «ընդդեմ Սերժ Սարգսյանի արշավին»՝ կապված Բադեն-Բադենի հետ, հայտարարեց. «Երբ էդ ամեն ինչը նոր սկսվեց, առաջինը, որ մեր մտքով անցավ, դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղած: Հիշեցնեմ՝ Սուքիասյանն ասել էր, որ իբր նախագահ Սարգսյանը խաղատուն է այցելել: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ օլիգարխ պատգամավորի համար նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ ու նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստը պատրաստել»: Մամիջանյանի խոսքով՝ արշավից հետո, օրվա ավարտին հասկացան, որ նախապատրաստվում է կապիտուլյացիոն նոր փուլ ենթադրող պայմանավորվածություն կամ փաստաթղթի ստորագրում, ինչի մասին ավելի ուշ մամուլում եղավ հրապարակում: Անդրադառնալով իր խոսքով՝ «արշավի ճարտարապետ Դանիել Իոաննիսյանին», Մամիջանյանն ասաց. «Խորհուրդ կտամ հետաքննություն սկել՝ ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը երկու գերշքեղ ու բարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար, կամ՝ ինչպես բյուջեից ահռելի գումարներով վերանորոգեց պետության կողմից տրամադրված առանձնատունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
