«Ֆրանսիան դեմ է ազատ առևտրի շուրջ Ավստրալիայի հետ բանակցություններին». Կլեման Բոն
![]() 945 Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 10:36 ԵՄ-ը դժվար թե կարողանա շարունակել ազատ առևտրի շուրջ բանակցություններն Ավստրալիայի հետ՝ սուզանավերի պայմանագրերի խզման ֆոնին առաջացած վստահության կորստի պատճառով: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կլեման Բոնը: Թերթը գրում է, որ Եվրոպական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություններ՝ առևտրային բանակցություններ վարելու ԵՄ անդամ 27 երկրների անունից, սակայն գործնականում՝ Ֆրանսիայի բացահայտ դիմադրության ֆոնին, դժվար թե գնա դրան: Նշվում է, որ Ֆրանսիայի այս քննադատությունը կարող է դուր չգալ առևտրի՝ առավել ազատ պայմաններով հայտնի Շվեդիային, Իռլանդիային և Նիդերլանդներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի անվտանգության գործընկերության մասին այդ երկրների հայտարարությունների և Կանբերրայի՝ Փարիզի հետ սուզանավերի պայմանագրի խզման: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
