Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը
![]() 1140 Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 16:48 Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնի է դարձել այսօր՝ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մոտ հրաձգության հեղինակի ինքնությունը: Նա 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովն է: ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ, վերջինը զենքը ձեռք է բերել ընթացիկ տարվա մայիսին: Սոցցանցում տարածվել է հանցագործի թողած նամակը. «Ամեն բան արհեստական է՝ ինչպես երազում: Ամեն օրը նախորդ օրվա կրկնությունն է: Ամեն բան սկսվում է գլխումս եղած զանգից: Բարկությունը պարուրում է ինձ, ես ուզում եմ ամեն բան քանդել իմ ճանապարհին: Չգիտեմ՝ քանի հոգու կարող եմ սպանել, բայց կանեմ այնպես, որ ինձ հետ շատ մարդ տանեմ»,- նշված է եղել գրության մեջ: Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինի խոսքով, հանցագործը ձերբակալման պահին վիրավորվել է, ավելի ուշ՝ մահացել: Պերմում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարել: |
Անտառից հավաքած սունկն ուտելուց հետո ընտանիքի անդամները թունավորվել են
170Երեկ, 23:20Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն
224Երեկ, 21:00Հռոմում բենզալցակայանի պայթյունից 35 մարդ է տուժել (տեսանյութ)
387Երեկ, 16:28Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
236Երեկ, 16:18Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
316Երեկ, 12:33Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել
400Երեկ, 10:22ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին (տեսանյութ)
404Երեկ, 10:10Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
20103.07.2025, 23:48