ՌԴ բանակի գեներալ Մոիսեևը ադրբեջանցիներին ծայրահեղական և վանդալ է անվանել
1437 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 00:36 ՌԴ բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևվը խիստ քննադատության է ենթարկել Արցախում Խուդյակովի հուշարձանի նկատմամբ ադրբեջանցի վանդալների իրականացրած բարբարոսությունը: Այս մասին գրում է infoteka24-ը: Նշվում է, որ ՌԴ Վետերանների միությունը, որը նախագահում է բանակի գեներալ Մոիսեևվը, պատասխան նամակով դիմել է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի Վետերանների միությունը մտահոգիչ և տագնապալի տեղեկություն է ստացել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի վանդալների կողմից մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) հուշարձանի ոչնչացման մասին: Մարշալ Խուդյակովի անունը՝ նշանավոր մյուս հրամանատարների հետ մեկտեղ, ոսկե տառերով է գրված Հայրենական մեծ պատերազմի և Մեծ Հաղթանակի պատմության մեջ»: Նշվում է, որ վետերաններն իրենց բողոքն են արտահայտում՝ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղականների գործողությունների դեմ, որոնք ուղղված են Հայրենական մեծ պատերազմի մասին հիշատակի ոչնչացմանն ու պղծմանը: «Լեռնային Ղարաբաղի հայերի ներդրումը հաղթանակի, հետպատերազմյան զարգացման և մեր ընդհանուր երկրի ամրապնդման գործում շատ մեծ է: Չհիշե՛լ այդ մասին՝ կնշանակի դավաճանել հայրենիքի պաշտպանների հիշատակը: Հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու հասարակական կազմակերպությունները համապատասխան գնահատական կտան նմանօրինակ բարբարոսությանն ու նրանց, ով ձեռք է բարձրացնում «սրբության» վրա, որը թանկ է յուրաքանչյուր հայրենասերի համար»,- գրված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցի վանդալները պղծել էին Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հիշատակը հավերժացնող արձանը: Հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալի արձանը, ինչպես նաև կոտրել ու տեղափոխել նրա ՄիԳ-17-ը, որ տեղադրված էր Մեծ Թաղեր գյուղի իր տուն-թանգարանի առջև: |
«Ջանալ վերացնել գարաշահոտի աղբյուրը». Վարդան Ոսկանյան
3403:18«Չմոռանաք ալբանացի սրբազանին Հայր Մերը սովորեցնել». վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
11301:06«Փաշինյանն ասում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել». Աշոտյան
6900:54«Բազմաթիվ մեքենաներով Երևանից ու տարբեր մարզերից մեկնում ենք Տավուշ». Նաիրի Հոխիկյան
11100:48«Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Հովիկ Չարխչյան
13900:30Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
8000:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
98Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
123Երեկ, 23:06