Արևմուտքը քննադատել է ՌԴ Պետդումայի ընտրությունները
![]() 742 Երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ., 16:00 Եվրոպական միությունում քննադատել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները: Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, ընտրական գործընթացն անցկացվել է, այսպես ասած, վախի մթնոլորտում: Վերջինը նշել է նաև ընտրություններին անկախ դիտորդների բացակայության մասին: «Միջազգային անկախ դիտորդներ չեն եղել, այնպես որ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես են իրականում անցկացվել այդ ընտրությունները»,- ասել է նա: Ավելի ուշ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հաղորդել է, որ ԵՄ-ն ընտրությունների ժամանակ խախտումների մասին տեղեկություն է ստացել անկախ և վստահելի աղբյուրներից: Իսկ ահա Գերմանիան, իր հերթին, կոչ է արել պարզաբանել «լուրջ խախտումների» վերաբերյալ հաղորդումները: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆան Զայբերգը: ԱՄՆ Պետդեպը ևս անդրադարձել է Ռուսաստանում անցկացված ընտրություններին: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվել է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են այդ երկրի ստանձնած պարտավորություններին: Պետդեպը հայտարարել է, որ չի ճանաչում նաև Ուկրաինայի «սուվերեն տարածքում» անցկացված ընտրությունները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
