Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
565
Հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ., 19:30

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին «Hyundai Galloper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1983թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ)․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։