Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հայաստանում ու Արցախում այսօր լռության րոպե կհայտարարվի

Հայաստանում ու Արցախում այսօր լռության րոպե կհայտարարվի
241
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 08:36

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանում ու Արցախում կհայտարարվի լռության րոպե՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Ժամը 10:30-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։