Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել: Ամենանշանավոր կոնֆլիկտը «Ավշարի» սեփականատերերի՝ Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է:
Եղբայրներից մեկը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեև երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են․ Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, և մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել:
Մեկ այլ նշանավոր ընտանիքում, որտեղ նույնպես ընտանեկան լուրջ ավանդույթներ են ձևավորվել՝ տասնյակ տարիներ նրանք իրար են սատարել, ընտրությունների պատճառով տարաձայնություններ են առաջացել և մինչ օրս չեն հարթվել. Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում: Նման ընտանիքներում ընդունված է, որ եղբայրը, որդին, խնամին, փեսան, հարսը քաղաքական սխալներ պետք է թույլ չտան՝ այլ քաղաքական ուժի չաջակցեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
7714:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
13511:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
14410:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
9709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12501:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13200:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11900:18